ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Ցուցամոլ հասարակություն ենք, հո զոռով չի՞

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Ցուցամոլ հասարակություն ենք, հո զոռով չի՞
29.03.2013 | 12:37

Այսօր առավոտյան Ճարտարապետաշինարարական համալսարանի մոտ ավտոխցանման մեջ էի ընկել, ինչի արդյունքում մոտ մի 20 րոպե հետևում էի բուհի անցուդարձին: Մի հետաքրքիր բան նկատեցի. մեր ուսանողների գրեթե ամեն 5-րդը բավականին թանկարժեք մեքենաներով է գալիս դասի: Հետաքրքրականն այն է, որ նույն եվրոպական երկրներում, որտեղ մարդկանց կենսամակարդակը շատ ավելի բարձր է, նման բան չես տեսնի: Ուսանողն այնտեղ ուսանողի տեսք ունի և չի հիշեցնում փոքրիկ հաստափոր օլիգարխիկի պրոեկացիա: Ո՞րն է պատճառը, որ պաշտոնական տվյալներով 30 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում ամեն 5-րդ ուսանողը դասի է գալիս թանկանոց ավտոմեքենայով: Բջջայինների մասին էլ չեմ խոսում, դրանք տրենդից դուրս են վաղուց:

Դիտվել է՝ 2448

Մեկնաբանություններ